Վառնայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը - RadioVan.fm

Онлайн

Վառնայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

2021-04-06 18:59 , Культура, Шоу бизнес, 176

Վառնայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Բուլղարական Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Այդ մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ նշելով, որ նախագիծն իրականություն կդառնա «Ազնավուր» հիմնադրամի և ՀԲԸՄ Վառնայի համագործակցության արդյունքում։

Նշվում է, որ հուշագիրն արդեն ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Ֆրանսիան լեգենդար շանսոնյեին վերջին հրաժեշտն է տվել պատվո միջոցառմամբ։

Лента

Рекомендуем посмотреть