Պացիենտը ցած է նետվել COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Պացիենտը ցած է նետվել COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից․ ԱՆ

2021-04-07 15:40 , Общество, 969

Պացիենտը ցած է նետվել COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից․ ԱՆ

Երևանում, COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ)՝ մանրամասնելով․

«Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար»:

Лента

Рекомендуем посмотреть