Ֆիզուլիում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն - RadioVan.fm

Онлайн

Ֆիզուլիում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

2021-04-07 17:18 , Общество, 159

Ֆիզուլիում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ, նախնական տվյալներով, վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային):

Ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Գերատեսչությունից հայտնում են, որ որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1529 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Лента

Рекомендуем посмотреть