Ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելն ահաբեկչության դրսևորում է. Բաբայանը՝ «Փաստինֆո»-ին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելն ահաբեկչության դրսևորում է. Բաբայանը՝ «Փաստինֆո»-ին

2021-04-08 15:20 , Политика, 757

Ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելն ահաբեկչության դրսևորում է. Բաբայանը՝ «Փաստինֆո»-ին

Ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ևս ահաբեկչության և բարբարոսության մի ձև է։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ավելի վաղ շրջանառվող տեղեկություններին, թե ադրբեջանցի զինվորականները օրեր առաջ Շուշիի հատվածում շրջանցել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։

«Իհարկե մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան։ Դա ոչ միայն մեր, այլ նաև խաղաղապահների համար է մեծ հարված, և իրենք ևս համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- ասել է Բաբայանը։

Лента

Рекомендуем посмотреть