Sputnik V-ի յուրաքանչյուր 2 դոզայի համար Հայաստանը վճարել է 19 ԱՄՆ դոլար - RadioVan.fm

Онлайн

Sputnik V-ի յուրաքանչյուր 2 դոզայի համար Հայաստանը վճարել է 19 ԱՄՆ դոլար

2021-04-08 18:51 , Политика, 1069

Sputnik V-ի յուրաքանչյուր 2 դոզայի համար Հայաստանը վճարել է 19 ԱՄՆ դոլար

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի՝ Sputnik V-ի յուրաքանչյուր 2 դոզայի համար Հայաստանը վճարել է 19 ԱՄՆ դոլար։

Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայտնել էինք, որ այսօր Հայաստան է ներկրվել Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ։

Նշենք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 2 դեղաչափով։ Երկրորդ դեղաչափը ներարկվում է առաջին պատվաստումից 21 օր հետո։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть