Ֆինանսական խնդիրների պատճառով քաղաքացու ինքնասպանություն գործելու փորձը փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է:
Հիշեցնենք՝ ժամը 12:10-ին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով կռունկից: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ամբարձիչ կռունկի վրա բարձրացած 58- ամյա Մանուկ Միսակյանը, ով սպառնում էր ցած նետվել, եթե իրեն բանկերը 1 մլն դրամ վարկ չտան՝ ի վերջո իջել է ներքև։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ կենտրոնի բաժին: