Առաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք շարունակվելու է: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմայի սահմաններում, Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն»,-գրում է նա: