Ադրբեջանցիները գնդացրից կրակել են իրենց հողում աշխատող արցախցիների վրա - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները գնդացրից կրակել են իրենց հողում աշխատող արցախցիների վրա

2021-04-12 16:14 , Право, 440

Ադրբեջանցիները գնդացրից կրակել են իրենց հողում աշխատող արցախցիների վրա

Անցած շաբաթ հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն համայնքի վարչական տարածքում:

Արցախի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունից հայտնում են, որ ադրբեջանցիները գնդացրով կրակահերթ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ:

«Դեպքի առթիվ ՆԳ նախարարությունը նյութեր է պատրաստել ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությանը ներկայացնելու համար»,-ընդգծում են գերատեսչությունից։

Նշենք՝ սա վերջին ժամանակահատվածում հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է։ Նախորդը գրանցվել էր Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին․ ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Лента

Рекомендуем посмотреть