Երևան քաղաքի Գայի պողոտայում, Գևորգ Չաուշի և Աճառյան փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը 2017 թ. մարտի 9-ից կարձանագրեն երկու ուղղություններով երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ վարորդներին հորդորելով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: