Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում․ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին - RadioVan.fm

Онлайн

Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում․ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

2021-04-14 16:44 , Общество, 857

Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում․ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը շնորհավորել է եզդիական համայնքին՝ Նոր տարվա առիթով։

Օմբուսդմենի ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։

Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:

Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են»:

Лента

Рекомендуем посмотреть