«Մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից»․ Քոչարյանի գրասենյակի համակարգողը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից»․ Քոչարյանի գրասենյակի համակարգողը՝ Փաշինյանին

2021-04-14 18:48 , Политика, 849

«Մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից»․ Քոչարյանի գրասենյակի համակարգողը՝ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում այսօր հնչեցրած ելույթին, գրել է․

«Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։

Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։

Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»։

Лента

Рекомендуем посмотреть