Աճյունների որոնումներն այսօր Որոտանում են - RadioVan.fm

Онлайн

Աճյունների որոնումներն այսօր Որոտանում են

2021-04-16 15:46 , Общество, 151

Աճյունների որոնումներն  այսօր Որոտանում են

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ փրկարարներն այսօր մեկ ջոկատով աշխատանքներ են իրականացնում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1542 է։

Лента

Рекомендуем посмотреть