Երեք զինծառայող ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել, ևս մեկի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Երեք զինծառայող ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել, ևս մեկի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ

2017-11-22 11:21 , Общество, 1388

Երեք զինծառայող ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել, ևս մեկի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ

Նախօրեի երեկոյան՝ ժամը 18:35-ի, սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ 22-ամյա Գեղամ Կորյունի Զաքարյանը, 19-ամյա Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Մհերի Մելիքյանը: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 19-ամյա զինծառայող Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть