Մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ. ԿԳՆ - RadioVan.fm

Онлайн

Մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ. ԿԳՆ

2017-03-07 20:30 , Общество, 887

Մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ. ԿԳՆ

ՀՀ կառավարության հանձնարարությամբ Կրթության և գիտության նախարարությունում մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ, որի համատեքստում դիտարկվում է նաև ռուսաց լեզվի զարգացումն ու ռուսերենի դասավանդման որակի բարելավումը:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովայի հետ հանդիպմանը:

Лента

Рекомендуем посмотреть