Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ 2 անվճար երթուղի կգործի - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ 2 անվճար երթուղի կգործի

2021-04-22 15:21 , Общество, 1196

Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ 2 անվճար երթուղի կգործի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով

• Հ. 1 երթուղի`

«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:

• Հ. 2 երթուղի՝

«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Лента

Рекомендуем посмотреть