«Հալալ»-ը Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

«Հալալ»-ը Հայաստանում է

2017-03-10 18:35 , Общество, 916

«Հալալ»-ը Հայաստանում է

Հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալները մեծացնելու, ինչպես նաև զբոսաշրջության աճը խթանելու նպատակով այսօր Երևանում բացվել է Իրանական «Հալալ» անվանումով սննդամթերքի գրասենյակը:

«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն՝ մահմեդական ավանդույթներին: «Հալալ» պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:

«Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակվորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի տվյալ արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա նաև զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,-նշել է գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարիի խոսքով՝ իրենց կարող են դիմել տնտեսվարողներ սննդի, առողջապահության և ֆինանսական, բանկային ոլորտներից։ Նա վստահ է, որ իրենց գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի և մահմեդական երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։

Лента

Рекомендуем посмотреть