Զանգելու համար հեռախոս խնդրած պատանին վերցրել է այն ու փախել․ կողոպուտը բացահայտվել է - RadioVan.fm

Онлайн

Զանգելու համար հեռախոս խնդրած պատանին վերցրել է այն ու փախել․ կողոպուտը բացահայտվել է

2021-04-27 17:31 , Право, 158

Զանգելու համար հեռախոս խնդրած պատանին վերցրել է այն ու փախել․ կողոպուտը բացահայտվել է

Գյումրու Շչեդրինի փողոցի բնակիչ մի պատանի խոսելու պատրվակով մի տղամարդուց բջջային հեռախոս է խնդրել, այն ստանալուց հետո՝ փախել։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, ժամը 15-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի հրապարակում։

Կողոպուտի վերաբերյալ տեղեկությունը Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքը ստացել է ապրիլի 24-ին կողոպուտի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։

Ոստիկանությունից այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում են, որ կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին ու խոստովանել։

«Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողոնը։ Պարզվել է տուժողի ինքնությունը։ Տղամարդուց հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Կումայրիի բաժնից փոխանցվել է Շիրակի մարզային քննչական վարչություն»,-մանրամասնում են ոստիկանությունից։

Лента

Рекомендуем посмотреть