Ադրբեջանի կատարած հանցագործությունների դեպքերով շուրջ 100 քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի կատարած հանցագործությունների դեպքերով շուրջ 100 քրգործ է հարուցվել

2021-04-29 17:09 , Право, 184

Ադրբեջանի կատարած հանցագործությունների դեպքերով շուրջ 100 քրգործ է հարուցվել

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել են շուրջ 100-ի հասնող քրեական գործեր։

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ այդ գործերով որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազության տեսանյութը՝ ստորև։

Лента

Рекомендуем посмотреть