Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրամոբիլների լցակայաններ են տեղադրվել - RadioVan.fm

Онлайн

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրամոբիլների լցակայաններ են տեղադրվել

2021-04-29 18:40 , Общество, 1048

Օպերայի  ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրամոբիլների լցակայաններ են տեղադրվել

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ազատության հրապարակի (Օպերայի) ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար տեղադրվել են լիցքավորման կայաններ։ Վարորդները հնարավորություն կունենան կայանելուն զուգընթաց լիցքավորել իրենց մեքենաները։

Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ լցակայանները տեղադրվել են «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Plug.am» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է UNDP-ի, Global Environment FacilityGEF Small Grants Programme -ի աջակցությամբ։

«Երևանում էլեկտրական ավտոմեքենաների խթանումը տարբեր միջոցառումների միջոցով կրելու է շարունակական բնույթ»,-քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի խոսքերն է փոխանցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ «էլեկտրամոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի և «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից 2020-ի սեպտեմբերի 21-ին Երևանում կայացել է էլեկտրամոբիլների առաջին շքերթը՝ հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստանի։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի` «Plug.am» նախագիծը նպատակ ունի հանրապետությունում խթանել ենթակառուցվածքների զարգացումը էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանների տեղակայման միջոցով՝ ստեղծելով նախադրյալներ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար։

Лента

Рекомендуем посмотреть