Երևանում պղծել են Գանդիի հուշարձանը․ ԱԳՆ-ն վանդալիզմը «հայ-հնդկական բարեկամության դեմ սադրանք» է որակում - RadioVan.fm

Онлайн

Երևանում պղծել են Գանդիի հուշարձանը․ ԱԳՆ-ն վանդալիզմը «հայ-հնդկական բարեկամության դեմ սադրանք» է որակում

2021-04-29 18:48 , Политика, 1027

Երևանում պղծել են Գանդիի հուշարձանը․ ԱԳՆ-ն վանդալիզմը  «հայ-հնդկական բարեկամության դեմ սադրանք» է որակում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) մեկնաբանություն է տարածել Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի կապակցությամբ՝ նշելով, թե սա «սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ»:

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Նշենք՝ լրատվամիջոցներում տարածված լուրի հիման վրա, ըստ որի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանը պղծվել է, վնասել ենարձանն ու պատվանդանը, ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Արձանի պղծումը դատապարտել է նաև Երևանի քաղաքապետարանը։

«Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք՝ Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել է 2020 թվականի ապրիլի 28-ին, արձանը տեղադրվել է այս տարի: Որոշման կայացումից և տեղադրումից առաջ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հանրային քննարկման էր ներկայացրել Հնդկաստանի դեսպանատան կողմից՝ Երևանում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ հարցը։

Արձանի տեղադրման փաստը հասարակական որոշ գործիչների շրջանում դժգոհության տեղիք է տվել․ նրանք Գանդիին համարում են հակահայ գործիչ:

Лента

Рекомендуем посмотреть