Գերության մեջ հայտնված 19 հայեր, այդ թվում՝ 4 կին, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից․ Զեյնալյանն ու Սահակյանը փաստերով դիմել են ՄԻԵԴ - RadioVan.fm

Онлайн

Գերության մեջ հայտնված 19 հայեր, այդ թվում՝ 4 կին, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից․ Զեյնալյանն ու Սահակյանը փաստերով դիմել են ՄԻԵԴ

2021-05-03 17:49 , Право, 1688

Գերության մեջ հայտնված 19 հայեր, այդ թվում՝ 4 կին, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից․ Զեյնալյանն ու Սահակյանը փաստերով դիմել են ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են ՄԻԵԴ։

Ներկայացվել է նաև տվյալ անձանց անվանացուցակը։

Սահակյանի և Զեյնալյանի հայտարարությունը՝ ստորև․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անցանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`

1. Էդուարդ Շահգելդյան

2. Արսեն Ղարախանյան

3. Բենիկ Հակոբյան

4. Էլենա Հակոբյան

5. Սերժիկ Վարդանյան

6. Էլլա Վարդանյան

7. Գենադի Պետրոսյան

8. Յուրիկ Ասրյան

9. Միշա Մովսիսյան

10. Անահիտ Մովսիսյան

11. Նինա Դավթյան

12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

13. Էրիկ Մխիթարյան

14. Գագիկ Մկրտչյան

15. Արայիկ Պողոսյան

16. Վարդգես Ղազարյան

17. Յուրի Ադամյան

18. Արթուր Մանվելյան

19. Նարեկ Բաբայան»։

Лента

Рекомендуем посмотреть