Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել․ ընդհանուր թիվը 1553 է - RadioVan.fm

Онлайн

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել․ ընդհանուր թիվը 1553 է

2021-05-04 14:27 , Общество, 936

Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել․ ընդհանուր թիվը 1553 է

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երեկ իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է։

Лента

Рекомендуем посмотреть