Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է․ 100 հազար դեղաչափ՝ 50 հազար անձի համար - RadioVan.fm

Онлайн

Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է․ 100 հազար դեղաչափ՝ 50 հազար անձի համար

2021-05-02 13:02 , Политика, 913

Չինական պատվաստանյութն արդեն Հայաստանում է․ 100 հազար դեղաչափ՝ 50 հազար անձի համար

Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը՝ 100 հազար դեղաչափ՝ 50 հազար անձի համար:

Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:

Գերատեսչությունից ընդգծում են, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը, մարզերում էլ՝ ապրիլի 14-ից։

Պատվաստումները, մինչ այս, իրականացվել են բրիտանա-շվեդական AstraZeneca և ռուսական Sputnik V պատվաստանյութերով։

Лента

Рекомендуем посмотреть