Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատվաստվել է Sputnik V-ով - RadioVan.fm

Онлайн

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատվաստվել է Sputnik V-ով

2021-05-04 15:22 , Общество, 1034

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատվաստվել է Sputnik V-ով

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր պատվաստվել է նոր կորոնավիրուսի (Covid-19) դեմ՝ Sputnik V պատվաստանյութով։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք՝ կառավարության ապրիլի 29-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել էր առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ինքն անձամբ՝ տիկնոջ հետ, պատվաստվել է երեկ, թե որ պատվաստանյութով՝ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում չցանկացավ հայտնել։

Փոխարենը հայտնեց, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսն էլ, նշեց, կպատվաստվի Sputnik V-ով: Փաշինյանը հույս հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահությունից էլ որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»։

Վարչապետի պաշտոնակատարը, միաժամանակ հայտարարեց, որ Հայաստանը հիմա ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած և հնարավորություն ունի սկսելու լայնածավալ պատվաստումներ։

Лента

Рекомендуем посмотреть