«Մաս-մաս կորցնում ենք»․ Ադրբեջանին է հանձնվել նաև սահմանային Սև լիճը։ Մարզպետարանից շեշտում են` այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը (թարմացված) - RadioVan.fm

Онлайн

«Մաս-մաս կորցնում ենք»․ Ադրբեջանին է հանձնվել նաև սահմանային Սև լիճը։ Մարզպետարանից շեշտում են` այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը (թարմացված)

2021-05-05 19:29 , Политика, 1537

«Մաս-մաս կորցնում ենք»․  Ադրբեջանին է հանձնվել նաև սահմանային Սև լիճը։ Մարզպետարանից շեշտում են` այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը (թարմացված)

«Սյունիքի ու Քաշաթաղի սահմանին գտնվող Սև լիճը, որը Խոզնավար գյուղին մոտ է, փաստացի անցել է ադրբեջանական վերահսկողության տակ»,-այդ մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Գևորգյանը՝ կից հրապարակելով դա փաստող ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութը, որը ներկայացվում է 2021-ի ապրիլի 30-ի թվագրմամբ։

«Մարտին, երբ գնացինք Սյունիք, գյուղի բնակիչները ասեցին, թե լիճը կիսվել է, բայց մեծ մասը մեր սահմանում է մնացել։ Պլանավորում էինք այցելել անպայման։ Ապրիլին նման տեսանյութ են հրապարակում մեր թշնամիները ու տեղեկանում ենք, որ ամբողջ լիճը տիրապետում են....

Մեր ջրային ռեսուրսների պաշարները այ էսպես մաս-մաս կորսվում են.... Բնական է, որ թշնամին պիտի ձգտեր վերցնել, իսկ բնական չէ, որ մենք էլ պիտի տեր կանգնեինք??....

Էսպես, մաս-մաս կորցնում ենք ու պոստ ֆակտում արձանագրում....»,-գրել է Գայանե Գևորգյանը։

Թարմացում՝

Այս հրապարակումից ժամեր անց Սյունիքի մարզպետարանից հերքել են տեղեկատվությունը` պարզաբանելով, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանագիծը։

«Այսօր համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքը, ներթափանցելով նաև Սյունիքի մարզի տարածք, չի համապատասխանում իրականությանը։

Հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ անցնում է լճի տարածքով, և այս պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, Սյունիքի մարզից որևէ տարածք Սև լիճ արգելավայրում չի զիջվել։

Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում»,- ասվում է մարզպետարանի պարզաբանման մեջ։

Նշենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս ներկայացրել է սահմանազատումների գործընթացի բացասական հետևանքների մասին փաստեր, հայտարարել, որ անթույլատրելի է Սյունիքի, Գեղարքունիքի ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները ԽՍՀՄ քարտեզներով և GPS (գլոբալ տեղորոշման) համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառությամբ: Նա ընդգծել է, որ սահմանների որոշման գործընթացում կադաստրային փաստաթղթերը կամ կադաստրային քարտեզները պետք է դրվեն քննարկումների հիմքում, հակառակ պարագայում, նրա վստահեցմամբ, սահմանային հարցերի լուծումն այսօրվա անթույլատրելի մոտեցումներով առաջ կբերի վեճեր ու ընդհարումներ։

Օմբուդսմենն ընդգծել է՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտման գործընթացը լեգիտիմ չէ և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի։

Лента

Рекомендуем посмотреть