Ժամկետային զինծառայող է մահացել ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ժամկետային զինծառայող է մահացել ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

2021-05-05 19:48 , Общество, 1055

Ժամկետային զինծառայող է մահացել ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ երեկ՝ մայիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։

Կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Лента

Рекомендуем посмотреть