Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

2021-05-07 14:10 , Политика, 249

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) կոչ է արել անհապաղ ազատել Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հիշատակել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին»,-ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում, որում, միաժամանակ, դրական ժեստ է որակվում Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը։

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին տարածած համատեղ հայտարարությամբ նման կոչ են արել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)։

Նշենք՝ 2020 թվականի 44-օրյա պատրեազմից հետո մինչ օրս Ադրբեջանից հայրենիք է վերադարձվել 72 գերի։

Հայկական կողմի տարբեր տվյալներով Ադրբեջանում անազատության մեջ է դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ։

Лента

Рекомендуем посмотреть