124 հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ․ Facebook-ը ոչնչացրել է Հայաստանի դեմ աշխատող ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ - RadioVan.fm

Онлайн

124 հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ․ Facebook-ը ոչնչացրել է Հայաստանի դեմ աշխատող ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ

2021-05-07 16:40 , Политика, 949

124 հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ․ Facebook-ը ոչնչացրել է Հայաստանի դեմ աշխատող ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ սոցիալական այդ կայքի (Facebook) նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։

«Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաև Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ15 500 դոլար. Սքրինշոթներից երևում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։

Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված և ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել»,-մանրամասնում է Մարտիրոսյանը՝ հրապարակելով նաև ադրբեջանական կեղծ/ֆեյք հրապարակումները փաստող նկարներ։

Лента

Рекомендуем посмотреть