«Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում»․Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առթիվ - RadioVan.fm

Онлайн

«Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում»․Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առթիվ

2021-05-07 17:02 , Общество, 865

«Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում»․Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:

Տեղեկատվական միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։

Ձեր աշխատանքը կարևոր է նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով, քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների կայացման գործընթացում։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:

Лента

Рекомендуем посмотреть