«Պարտավոր ենք թուրքի գերությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը»․ Նաիրա Զոհրաբյանը արտոնություններ սահմանող օրինագիծ է պատրաստել - RadioVan.fm

Онлайн

«Պարտավոր ենք թուրքի գերությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը»․ Նաիրա Զոհրաբյանը արտոնություններ սահմանող օրինագիծ է պատրաստել

2021-05-07 18:18 , Политика, 736

«Պարտավոր ենք թուրքի գերությունից  վերադարձածների համար անել գոնե նվազագույնը»․ Նաիրա Զոհրաբյանը արտոնություններ սահմանող օրինագիծ է պատրաստել

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ, քանի որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած զինծառայողների համար որևէ արտոնություն չի սահմանում, ինքը պատրաստել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է գերությունից վերադարձած զինծառայողներին պարտադիր տրամադրել տարկետման իրավունք, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողներին, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունիցհետո, ազատել զինվորական ծառայությունց։

Պատգամավորը հայտնում է, որ օրեր առաջ գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը, ով 2020-ի նոյեմբերի 28-29-ին՝ պատերազմի ավարտից հետո, չորս տղաների հետ Հադրութում շրջափակման մեջ ընկած և գերեվարվածներից մեկն է, դեռ Մուրացանի հոսպիտալում է, սակայն նրա հորը լուրեր են հասել, որ մոտ ժամանակներս որդուն կրկին պետք է տանեն ծառայության։

Զոհրաբյանը նշում է, որ նույն խնդրով իրեն դիմել են 80 օր գերության մեջ մնացած և փետրվարի 9-ին գերությունից ազատված Արայիկ Գալստյանի մերձավորները։

«Կարծում եմ, սա անընդունելի մոտեցում է և գերությունից վերադարձած տղաներին «պավեստկա» ուղարկողները երևի չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գերություն, այն էլ՝ ադրբեջանական։ Այս տղաներին լուրջ սոցիալ-հոգեբանական վերականգնում է պետք և պետությունը նման վիճակում նրանց կրկին զորանոց տանելու փոխարեն պարտավոր է զբաղվել այդ տղաների առողջության վերականգնմամբ ու սոցիալական ինտեգրացիայով։

Բոլոր արդարացումները, թե նրանց համար ծառայության այլ, առավել թեթև ռեժիմ է սահմանվում, լուրջ չեն, քանզի նրանք վերադարձել են Ալիևի երախից և առնվազն տևական ժամանակ չեն կարող ծառայել»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը՝ միաժամանակ դիմելով պաշտպանության նախարարին առաջարկով՝ կառավարությունում քննարկել ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներին տարկետում տալու, իսկ ֆիզիկական և հոգեբանական լուրջ ցնցումներ տարածներին ընդհանրապես ծառայությունից ազատելու հարցը։

«Մենք ոչինչ չարեցինք, որ այդ տղաները ապահով ծառայեն հայրենիքին ու վերադառնանտուն, մենք ոչինչ չարեցինք, երբ տղաները շրջափակման մեջ տասնյակ օրերով օգնության էին սպասում ու նրանց մի մասը սպանվեց, իսկ մի մասը գերեվարվեց ու հիմա մենքպարտավոր ենք թուրքի գերությունիցվերադարձածների համար անել գոնե նվազագույնը»,-գրառումը եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս ՀՀ է վերադարձվել 72 քաղաքացի, մեկն էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ Լիբանանի իշխանությունների, ՌԴ պետդումայի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։

Հայկական կողմի տարբեր տվյալներով Ադրբեջանում անազատության մեջ է դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ։

Лента

Рекомендуем посмотреть