Онлайн

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա քայլել չի կարողանում

2017-11-23 13:10 , Культура, Шоу бизнес, 418

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա քայլել չի կարողանում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը կրկին հայտնվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում. հայազգի հայտնի դերասանը նախօրեին ծանր վիճակով հոսպիտալացվել է: Պատճառը շաքարային դիաբետի սրված վիճակն է, որի հետևանքով էլ դերասանը ոտքերը չի կարողանում շարժել:

«Այո, նրա վիճակը ծանր է: Արմենին հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը: Բժիշկներն առայժմ զգուշանում են որևէ կանխատեսում կատարել»,-dni.ru կայքին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան՝ նշելով, որ քայլել չկարողանալու պատճառով վերջին օրերին Ջիգարխանյանը գրեթե դուրս չի եկել իր աշխատասենյակից:

Նշվում է, որ Ջիգարխանյանի առողջական վիճակի վրա ազդեցություն է գործել նաև սթրեսային վիճակը, որը հետևանք է վերջին շրջանում կնոջ հետ ունեցած անհաճո դեպքերի: 82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ, հիշեցնենք, հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից՝ հայտարարելով, որ ամուսնալուծվելու է:

Рекомендуем посмотреть