ԱԻՆ-ը հիշեցնում է՝ մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - RadioVan.fm

Онлайн

ԱԻՆ-ը հիշեցնում է՝ մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

2017-11-23 13:46 , Общество, 1121

ԱԻՆ-ը հիշեցնում է՝ մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Գերատեսչության տարածած տեղեկատվության համաձայն՝ Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Лента

Рекомендуем посмотреть