Այս պահին ընթանում են բանակցություններ. ՊՆ-ն՝ Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» աշխատանքների մասին - RadioVan.fm

Онлайн

Այս պահին ընթանում են բանակցություններ. ՊՆ-ն՝ Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» աշխատանքների մասին

2021-05-12 13:12 , Политика, 1023

Այս պահին ընթանում են բանակցություններ. ՊՆ-ն՝ Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից  «սահմանների ճշգրտման» աշխատանքների մասին

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե «Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։

«Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,-շեշտում են ՀՀ ռազմական գերատեսչությունից։

Նշենք՝ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր:

«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։

Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,-մասնավորապես գրել էր Գորիսի փոխքաղաքապետը։

Лента

Рекомендуем посмотреть