ՄԻՊ-ը բոլոր կառույցներին, սփյուռքին առաջարկում է աջակցել՝ Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի առաջմղմանը - RadioVan.fm

Онлайн

ՄԻՊ-ը բոլոր կառույցներին, սփյուռքին առաջարկում է աջակցել՝ Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի առաջմղմանը

2021-05-14 22:41 , Политика, 1307

ՄԻՊ-ը բոլոր կառույցներին, սփյուռքին առաջարկում է աջակցել՝ Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի առաջմղմանը

Փաստահավաք աշխատանքներով ՀՀ Սյունիքի մարզում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում է աջակցելՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը:

Այդ մասին Թաթոյանը նշել է քիչ առաջ տարածած հայտարարությունում:

«Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին:

Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ:

Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար:

Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ, մեր իրավունքների ու մեր երկրի անվտանգության համար»,-միաժամանակ ասված է ՄԻՊ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть