Փաշինյանը Ժապարովի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Ժապարովի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը

2021-05-17 15:02 , Политика, 901

Փաշինյանը Ժապարովի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ Նշենք՝ այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ «մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, անհամարժեք է որակում հայկական կողմի արձագանքը՝ «սահմանների հստակեցման» հիմնավորմամբ՝ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինվորականների քայլերին։

«Հայաստանի ՀԱՊԿ-ին ոչ այլ ինչ է, քան խնդիրը միջազգայնացնելու փորձ, և դա, միանգամայն, անհիմն է՝ սահմանին ոչ մի բախում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,-մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ունեցած հեռախոսազրույցում։

Лента

Рекомендуем посмотреть