Լուկաշենկոն Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով - RadioVan.fm

Онлайн

Լուկաշենկոն Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով

2021-05-17 20:44 , Политика, 930

Լուկաշենկոն Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Վարչապետի լրատվական վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները:

«Նա նշել է, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ ՀԱՊԿ գործընկեր երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա:

Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ մայիսի 12, 13-ին «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները՝ շուրջ 250 հոգի, ապօրինաբար հատել են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը և դիրքավորվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, այսօր արդեն 6-րդ օրն է՝ շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

«Գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ» այս հիմնավորմամբ՝ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածով:

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀԱՊԿ անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ունեցած հեռախոսազրույցում Հայաստանի` ՀԱՊԿ-ին դիմելու որոշումն անհիմն է համարել:

«Դա ոչ այլ ինչ է, քան խնդիրը միջազգայնացնելու փորձ, և դա, միանգամայն, անհիմն է՝ սահմանին ոչ մի բախում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է Ալիևը։

Лента

Рекомендуем посмотреть