Անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ՝ առանց որևէ նախապայմանի. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ՝ առանց որևէ նախապայմանի. ՊՆ

2021-05-17 21:59 , Политика, 986

Անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ՝ առանց որևէ նախապայմանի. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։

«Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում»,-նշվում է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից ընդգծում են, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այսօր քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։

«Բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի»,-վերստին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Лента

Рекомендуем посмотреть