ՀՀ 17 տարեկան ֆուտբոլիստները նախապատրաստվում են Թուրքիայում կայանալիք մրցաշարին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ 17 տարեկան ֆուտբոլիստները նախապատրաստվում են Թուրքիայում կայանալիք մրցաշարին

2017-03-15 18:30 , Спорт, 1456

ՀՀ 17 տարեկան ֆուտբոլիստները նախապատրաստվում են Թուրքիայում կայանալիք մրցաշարին

Մարտի 23-ից 28-ը Թուրքիայի Անթալիա քաղաում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդը:

Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ:

Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 16-ից 20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը, որը միաժամանակ մարզում է Երեւանի «Փյունիկը», հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստ, որոնք ներկայացնում են հանրապետության երկու ակումբները՝ «Բանանցն» ու «Փյունիկը», ինչպես նաեւ ֆուտբոլի ակադեմիան: Հարձակվող Գերման Կուրբաշյանը հանդես է գալիս գերմանական «Քյոլն» ակումբի պատանեկան թիմում:

Եվրոպային մինչեւ 17 տարեկանների 2017թ առաջնության էլիտ-ռաունդում մեր հավաքականը հանդես կգա ընտրական 1-ին խմբում, որը կկայանա Անթալիայում: Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի, իսկ 28-ին՝ Ֆինլանդիայի այդ տարիքային թիմերի հետ: Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 8 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղը գրաված թիմերից լավագույն յոթը:

Лента

Рекомендуем посмотреть