«Հերթական ազգադավ ծրագիրն է իրականացվում», «Այսօր կանգնած ենք իրական բնաջնջման առջև». Մինասյանը, Վանեցյանը կառավարության շենքի առջև էին - RadioVan.fm

Онлайн

«Հերթական ազգադավ ծրագիրն է իրականացվում», «Այսօր կանգնած ենք իրական բնաջնջման առջև». Մինասյանը, Վանեցյանը կառավարության շենքի առջև էին  

2021-05-20 19:56 , Политика, 713

«Հերթական ազգադավ  ծրագիրն է իրականացվում», «Այսօր կանգնած ենք իրական բնաջնջման առջև». Մինասյանը, Վանեցյանը կառավարության շենքի առջև էին

«Նիկոլ Փաշինյանը հերթական ազգադավծրագիրն է ուզում իրականացնել, այն, ինչ ստորագրելու է այս մարդը իրավական ուժ չունի, նա, ընդամենը, իշխանությունը յուրացրած մարդ է, որն ուզում է թուրքերին և ադրբեջանցիներին հանձնել Հայաստանը, ապահովելով իր վերարտադրությունը, հայ ժողովրդին դարձնելով թուրքին ծառա»,-կառավարության առջև հանրահավաքի ընթացքում իր ելույթում հայտարարեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ, նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ արդեն երրորդ տարին է՝ հետևողականորեն փորձում են պայքարել ազգուրաց այս անձնաց դեմ:

Նա հորդորեց բոլորին գալ այդ հրապարակ՝ անկախ նրանից՝ ով է կազմակերպել հավաքը:

«Խոսքը հայրենիքի փրկության մասին է, ովքեր գիտակցում են դա՝ եկեք կանգնեք հայրենիքի փրկության առաւին շարքերում: Մենք ունակ ենք շտկել մեր մեջքը, մենք կարող ենք մեր արժանապատվությունը վերականգնենք»,-ասաց նա:

«Պատիվ ունեմ» դաշինքիներկայացուցիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ խոսելով ստեղծված վիճակի մասին՝ ասաց, թե մեղավոր են բոլորը, որ պարտություն կրած իշխանությունները շարունակում են մնալ որպես իշխանություն:

«Ինչ պետք է անեինք, որ չենք արել. պետք է բոլորս համախմբվեինք, հասնեինք նրան, որ մեր քաղաքացիները դուրս գային փողոց, ընդվզեին ու հասնեինք մեր պահանջին։ Այն է՝ մեր երկրի ու հայրենիքի փրկությունը»,- ասաց Վանեցյանն՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե վեց ամիս շարունակ հավաքվում են, խոսում, սակայն որևէ քայլի չեն դիմում:

Այսօր հրապարակված փաստաթղթի առնչությամբ էլ Վանեցյանն ասաց․

«Առաջին հայացքից հասկանում ես, որ որևէ խնդրահարույց կետ այդ փաստաթղթում չկա։ Բայց, արի ու տես, որ սեպտեմբերի 27-ից սկսած այս իշխանությունները յուրաքանչյուր օր խաբելով, ստելով, մանիպուլացնելով, մեզ հասցրեցին մի իրավիճակի, որի արդյունքում ունենք Արցախի հանրապետության տարածքի 75 տոկոսի կորուստ։ ՀՀ տարածքում ունենք 500-ից ավելի ադրբեջանցի զինվորականներ, ըստ պաշտոնական տվյալների, որոնք անարգելք մտել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի մարզի տարածք։ Ու մենք եկել հավաքվել են այստեղ, միտինգ ենք անում»։

Վանեցյանի համոզմամբ՝ եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրում, այսօր ոչ թե պետք է ակցիա տեղի ունենար, այլ այս իշխանություններին վերջը տալու գործընթաց։

«Այս իշխանությունների մեկ օր ավելի ղեկին մնալն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը։ Այսօր պայքար չէ հանուն ինչ-որ մի բանի։ Այսօր պայքար է մեր ապագայի, մերպետականության պահպանման համար։ Այսօր մենքկանգնած ենք իրական բնաջնջման առջև»,-ասաց նա՝ նկատելով, որ հայ ժողովուրդն արժանի չէ նման նվաստացուցիչ պայմաններում բանակցելու թուրքի հետ։

«Ճառերի, հայտարարությունների ժամանակն անցել է, պետք է կանգնել ոտքի՝ հանուն մեր հայրենիքի»,-ընդգծեց Վանեցյանը

Արծվիկ Մինասյանի, Արթուր Վանեցյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Հայտնել էինք, որ արտախորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել կառավարության շենքի առջև: Նպատակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցով նոր փաստաթղթի ստորագրումը կանխելն է:

«Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա չի կարող լինել քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, չի կարող լինել՝ քանի դեռ ադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մինչև մեր բոլոր գերիները չվերադառնան Հայաստան՝ որևէ գործընթաց սկսելը դավաճանական քայլ է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ իրենք իշխանություններից պահանջում են ժողովրդի թիկունքում որևէ բանակցություն չիրականացնել, հրապարակի փաստաթղթի գաղտնի հավելվածները ևհատ առ հատ ասել, թե ինչ է նախատեսվում:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть