Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

2017-03-16 23:55 , Общество, 805

Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին ֆեյբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց:

Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,-ասված է գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть