«Երկիր Ծիրանի»՝ նոր կուսակցություն Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ - RadioVan.fm

Онлайн

«Երկիր Ծիրանի»՝ նոր կուսակցություն Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ

2017-03-16 22:50 , Политика, 1016

«Երկիր Ծիրանի»՝ նոր կուսակցություն Զարուհի Փոստանջյանի ղեկավարությամբ

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան ազդարարել է իր ղեկավարությամբ հիմնված նոր քաղաքական պլատֆորմի՝ «Երկիր ծիրանի» կուսակցության մուտքը քաղաքական դաշտ:

Ինչու «Երկիր ծիրանի»՝ կուսակցության առաջին համագումարում Զարուհի փոստանջյանը պարզաբանել է. «Ինչու ընտրեցինք այս անվանումը, քանի որ մենք խնդիր ունենք համախմբման մեր հայության ու վերադառնանք մեր ակունքներին: Մեր երկրի անունը ծիրանի է, այս ծառի պտուղը եւս կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Ծիրանը միակ պտուղն է, որ հավասարապես է բաժանվում, ու դա արդարության նշանն է, իսկ մենք՝ որպես ազգ, կեսից ավելին հայրենիքից դուրս ենք ապրում, բռնազվթման մեջ ենք ապրում: Ծիրանին մեր թագավորների գույնն է եղել: Այս ամենը գիտակցելով՝ ընտրեցինք այս ավանումը, որ այն լինի բոլորիս ամբիոնն ու կուսակցությունը»:

«ՀՀ-ն ու ԼՂՀ-ն այն ծիրանի կորիզն են, որ հողում են ու դառնալու են մեծ ծիրանի ծառ: Իմ պապերը, որ Արեւմտյան Հայաստանից եկել են ՀՀ, առաջինը տնկել են ծիրանենի ու թթենի: Նրանք 90 տարեկան են, սակայն դեռ ապրում են: Մենք հավատում ենք մեր հավաքական ուժին»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:

Կուսակցությունը, որի կարգախոսն է «Դեպի Արարատ»-ը, ֆինանսավորվելու է Սփյուռքից՝ նպատակ ունենալով նպաստել աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը:

«Երկիր ծիրանի»-ն հրապարակել է նաև իր ծրագրային դրույթները և Հռչակագիրը:

Лента

Рекомендуем посмотреть