Քոչարյանը, Սաղաթելյանը, Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի եռյակում են - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը, Սաղաթելյանը, Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի եռյակում են

2021-05-26 16:31 , Политика, 1085

Քոչարյանը, Սաղաթելյանը, Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի եռյակում են

Այսօր լրանում է 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի գրանցման ժամկետը․կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) պետք է ներկայացնեն մինչև այսօր՝ ժամը 18:00-ն։

Կուսակցությունները, դաշինքներն այսօր արդեն հրապարակում են ընտրական ցուցակներում ներգրավված անձանց անունները։

«Հայաստան» դաշինքը, որը միավորում էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի վերջերս հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցություններին, հրապարակել է ցուցակի առաջին 20-յակը․

1. Ռոբերտ Քոչարյան

2. Իշխան Սաղաթելյան

3. Աննա Գրիգորյան

4. Վահե Հակոբյան

5. Արﬔն Գևորգյան

6. Լիլիթ Գալստյան

7. Արﬔն Ռուստամյան

8. Սեյրան Օհանյան

9. Էլինար Վարդանյան

10. Արծվիկ Մինասյան

11. Արթուր Ղազինյան

12. Քրիստինե Վարդանյան

13. Գեղամ Մանուկյան

14. Աղվան Վարդանյան

15. Ագնեսա Խամոյան

16. Անդրանիկ Թևանյան

17. Մխիթար Զաքարյան

18. Հռիփսիﬔ Ստամբուլյան

19. Աշոտ Սիմոնյան

20. Արﬔն Չարչյան

Հիշեցնենք՝ խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ, մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշման մասին։

Ըստ այդմ՝ անհրաժեշտ էր, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով՝ Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց:

Մայիսի 3-ին վարչապետի ընտրության առաջին, մայիսի 10-ին՝ երկրորդ նիստ էր, և, պայմանավորվածության համաձայն, Ազգային ժողովը, վարչապետ չընտրեց․ երկու դեպքում էլ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, քանի որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններից վստահեցրել էին՝ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

Лента

Рекомендуем посмотреть