ՊՆ-ն հրապարակել է ՀՀ տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողի անունները - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն հրապարակել է ՀՀ տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողի անունները

2021-05-27 11:06 , Общество, 374

ՊՆ-ն հրապարակել է ՀՀ տարածքից գերեվարված  6 հայ զինծառայողի անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հրապարակել է այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածից գերեվարված 6 պայմանագրային զինծառայողի անունները:

Նրանք են՝

Ա. Ն. Աբգարյանը,

Ի. Ա. Սարգսյանը,

Վ. Վ. Սարգսյանը,

Բ. Ս. Օհանյանը,

Ա. Գ. Բուդոյանը,

Վ. Օ. Ռաֆայելյանը։

ՊՆ-ից շեշտում են՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է 6 հայ զինծառայող։

Лента

Рекомендуем посмотреть