Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

2021-05-27 15:05 , Право, 1159

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ գերեվարված6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Տարածած տեղեկատվությունում նշվում է, որ ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրելԱդրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։

«Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,-ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրությունունում։

Лента

Рекомендуем посмотреть