«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ. բժիշկը մանրամասներ է հայտնում - RadioVan.fm

Онлайн

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ. բժիշկը մանրամասներ է հայտնում

2017-03-16 15:35 , Медицина, здоровье, 1548

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ. բժիշկը մանրամասներ է հայտնում

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մարտի 15-ին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել է վիրահատության, իսկ մահը գրանցվել է 50 րոպե առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

«Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, իսկ երեկ հիվանդանոց էր դիմել պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, բարդացած աղիքային անանցանելիությամբ, վիրահատության ենթարկվելու համար: Վիրահատության ենթարկվել է գիշերը, մոտ մեկ ժամ առաջ գրանցվել է մահը»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե գուցե ֆինանսական խնդիրների պատճառով է լքել հիվանդանոցը, Արսեն Գրիգորյանը պատասխանեց. «Արթուր Սարգսյանը հիվանդանոցում բուժումը ստացել է բացառապես անվճար, մեր հիվանդանոցում դա բացառվում է»:

Բժիշկը նաև հայտնեց, որ մի քանի օր առաջ Արթուր Սարգսյանը տանը սուր ցավեր է ունեցել, սակայն անտեսել է կամ բարդության աստիճանը չի գիտակցել. «Այդ աղիքային անանցանելիությունը բերում է անդառնալի խնդիրների»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը, ով մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Մարտի 13-ին «Հաց բերողի» խափանման միջոց կալանքը փոխվեց անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր:

Лента

Рекомендуем посмотреть