«Մենք զոհերի սերունդներից ներում ենք հայցում»․ Գերմանիան ճանաչել է Նամիբիայում իրականացրած ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

«Մենք զոհերի սերունդներից ներում ենք հայցում»․ Գերմանիան ճանաչել է Նամիբիայում իրականացրած ցեղասպանությունը

2021-05-28 18:46 , Мир, 1197

«Մենք զոհերի սերունդներից ներում ենք հայցում»․ Գերմանիան ճանաչել է Նամիբիայում իրականացրած ցեղասպանությունը

Գերմանիան պաշտոնապես խոստովանել է, որ իր գաղութացման ժամանակաշրջանում` 20-րդ դարասկզբին, Նամիբիայում ցեղասպանություն է իրականացրել։

BBCփոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն՝ հայտարարելով ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին։

«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը՝ մենք Նամիբիայից և զոհերի սերունդներից ներում ենք հայցում»,-ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Բեռլինը պատրաստ է առաջիկա 30 տարիների ընթացքում ավելի քան 1,1 միլիարդ եվրո տրամադրել աֆրիկյան այդ երկրի զարգացմանը։

Պարբերականը նշում է, որ Մաասի հայտարարությունը հնչել է Նամիբիայի հետ հնգամյա բանակցություններից հետո։ Նամիբիան, որը 1884-1915 թվականներին գտնվել է գերմանական օկուպացիայի տակ, այդ ժամանակ հայտնի է եղել որպես գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկա։ 1904-1908 թվականներին գերմանացի գաղութարարները զանգվածաբար սպանել են տեղի բնիկներին՝ հերերո և նամա ցեղերի տասնյակ հազարավոր մարդկանց։ Կատարված ոճրագործությունները պատմաբանները բնութագրել են որպես 20-րդ դարի սկզբի «մոռացված ցեղասպանություն»:

Лента

Рекомендуем посмотреть