«Շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»․ Աննա Նաղդալյանն այլևս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը չէ - RadioVan.fm

Онлайн

«Շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»․ Աննա Նաղդալյանն այլևս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը չէ

2021-05-31 17:06 , Политика, 788

«Շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում»․ Աննա Նաղդալյանն այլևս ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը չէ

Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այլևս չի կատարում ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղարի պարտականությունները:

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:

ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected]էլեկտրոնային հասցեով»,-ասված է Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ օրերս՝ Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի արտահերթ նիստից ժամեր անց, արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Արա Այվազյանը, որն այսօր նախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է, որ որոշումը շատ դժվարությամբ է ընդունել՝ միաժամանակ ընդգծելով, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ «երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Лента

Рекомендуем посмотреть