Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը - RadioVan.fm

Онлайн

Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

2021-05-31 20:00 , Политика, 622

Նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։

Արա Այվազյանը, հիշեցնենք, հրաժարականի դիմում էր ներկայացրել 4 օր առաջ՝ մայիսի 27-ին։ Այդ օրը նա մասնակցել էր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանային վիճակի հանգուցալուծման իր առաջարկը, ըստ որի՝ երկու կողմերի զինված ուժերը հայելային եղանակով պետք է վերադառնան ելման դիրքեր, փոխարենն առաջարկվում է սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ, որի հետո նոր միայն սկսել սահմանի գծման աշխատանքները։

Արա Այվազյանն իր հրաժարականի պատճառների մասին խոսեց այսօր՝ արտգործնախարարությունում հրաժեշտի հանդիպման ժամանակ։ Նա, նշելով, որ որոշումը շատ դժվարությամբ է ընդունել՝ միաժամանակ ընդգծել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ «երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Лента

Рекомендуем посмотреть