Փորձաքննություն չանցած մասունքներ չկան, 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Փորձաքննություն չանցած մասունքներ չկան, 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել․ ԱՆ

2021-06-01 13:30 , Общество, 891

Փորձաքննություն չանցած մասունքներ չկան, 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն (ԱՆ) այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ:

Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար»:

Лента

Рекомендуем посмотреть