Խորհրդարանական ընտրությունների այս քարոզարշավն աննախադեպ է թեկնածուների՝ միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու առումով: Այդ դիտարկումն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Ըստ նրա՝ առաջին անգամ է, որ միմյանց նկատմամբ բռնություն գործադրում են նույն կուսակցության տարբեր ներկայացուցիչներ: «Նրանք փորձում են մանդատի տիրանալ հենց կենցաղային հարցեր լուծելու համար, որպեսզի հարստանան, հարկեր չտան»,-ընդգծել է քաղաքագետը՝ նկատելով՝ այս ընտրություններում քաղաքական տարրը զրո է: